Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը https://youtu.be/i38VNkOVJZA?si=QJQzQMXHMdTTAe88
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
Динамика подписчиков
с 20 июля 2026 по 28 сентября 2026 · минимум 1 990 · максимум 2 020
Кто рекламировался за полгода
Рекламных размещений с маркировкой не найдено.
Публикации
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։ Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն: https://youtu.be/4_EMZhvigCE?si=pPspGwefaEzqdwxb
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում Հեսսեյան խաղաղության մրցանակը ստանալիս: Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և…
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն
Հայաստանում սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը կանցկացնի երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հեսսեյան Խաղաղության մրցանակին արժանանալու համար։ «Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար»,- գրել է Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ( Radyo ve Televizyon Üst Kurulu ) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը։ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ողջունում է պետական պաշտոնյաների և ծառայողների վարձատրության համակարգը վերանայելու՝ Կառավարության նախաձեռնությունը՝ ակնկալելով, որ այն կնպաստի պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։ Աղաջանյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ…
Գործող օրենսդրությունը քաղաքական հավակնություններ ունեցող անձանց և խմբերին հնարավորություն է տալիս ընտրություններից տարիներ առաջ՝ առանց կուսակցություն գրանցելու, քաղաքական գործունեություն ծավալել և դուրս մնալ ֆինանսական թափանցիկության պահանջներից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ արձանագրելով, որ քաղաքական ֆինանսավորման ոլորտում…