Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայերին և քաղբանտարկյալներին Ադրբեջանի Միլլի մեջլիսը «կանխակալ քաղաքական ակցիա» է որակել Եվրախորհրդարանի զեկույցը՝ պնդելով, թե այն «հեռու է օբյեկտիվությունից»: 🔗 Մանրամասներն՝ «Ազատության» կայքէջում
Azatutyun
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
Динамика подписчиков
с 20 июля 2026 по 12 октября 2026 · минимум 48 900 · максимум 50 500
Кто рекламировался за полгода
Рекламных размещений с маркировкой не найдено.
Публикации
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը կրկին հայտարարեց՝ «համախմբելու ենք ընդդիմադիր ուժերի»՝ նշելով, որ երկու շաբաթից կներկայացնեն «խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը: Թե որ ուժերի մասին է խոսքը Կարապետյանը չմանրամասնեց: «Ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ» , - ասաց Կարապետյանը:
2026-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավի Պիլլային՝ «խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված ջանքերի համար»։ 85-ամյա Պիլլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008…
https://youtube.com/shorts/IPIyUJp3vJ0
ԱԱԾ-ն հերքում է, գյուղապետն ասում՝ «ենթադրյալ ադրբեջանցիների հարցով իրավապահները զբաղվում են» Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիսի բնակիչներից մեկն «Ազատությանը» փոխանցել է, որ երեկոյան 8:30-ի սահմաններում տեսել է 3 անծանոթ մարդկանց, սակայն, հրաժարվել այլ մանրամասներ հայտնելուց: Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ հայտնել է, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են: Սյունիքում…
2026-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավի Պիլլային՝ «խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված ջանքերի համար»։ 85-ամյա Պիլլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ:
Հայաստանում ևս մեկ ուսուցչուհի է ձերբակալվել՝ երեխային հարվածելու համար, այս անգամ՝ Սյունիքի մարզում Ոստիկանության հաղորդմամբ՝ Սիսիանում 55-ամյա ուսուցչուհին դասապատրաստման ժամանակ մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Դեպքը հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Տղայի մայրը ոստիկանությունում հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Այդուհանդերձ, ուսուցչուհին ձերբակալվել է, դեպքի առթիվ…
Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն՝ ապահովելով բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային միջանցքներով, ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ 2026-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալն աճել է 10 տոկոսով՝ հասնելով գրեթե 8 միլիոն տոննայի։
Պուտինը հայտնել է ԱՊՀ երկրների հետ առևտրի աճի մասին, առաջարկել է վերացնել սահմանափակումները 2025-ի վերջին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը, իսկ 2026-ի առաջին կիսամյակում այն աճել է ևս 19%-ով, ասել է Ռուսաստանի նախագահը:
Թուրքմենստանում մեկնարկել է ԱՊՀ երկրների առաջնորդների խորհրդի նիստը Գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը հյուրընկալել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։